Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իսպանիայում սպանվել է ռուսական ուղղաթիռը ՈՒկրաինա առևանգած օդաչուն

Իսպանիայում սպանվել է ռուսական ուղղաթիռը ՈՒկրաինա առևանգած օդաչուն
21.02.2024 | 10:32

Անցյալ տարվա սեպտեմբերին ռուսական ուղղաթիռը 500 հազար եվրոյի դիմաց առևանգած օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով այդ ժամանակ սպանել էր իր երկու գործընկերներին սպանված է հայտնաբերվել Իսպանիայում:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների, Կուզմինովի վրա կրակել են 12 անգամ, մեքենայով անցել մարմնի վրայով և դիակի վրա դրել 100 հազար եվրո:

Ռուսական ուժայինների հետ կապ ունեցող աղբյուրները ևս հաստատում են Կուզմինովի մահը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ